Ջամայկայի նորընտիր վարչապետ Պորշիա Սիմփսոն Միլլերը իր երդմնակալության ժամանակ հայտարարել է, որ երկիրը կարող է դուրս գալ Ազգերի միությունից (այն հայտնի է որպես Բրիտանական միություն) եւ դառնալ հանրապետություն:
Ինչպես հաղորդում է BBC-ին, Սիմփսոն-Միլլերը թեեւ բրիտանիական թագուհուն համարել է իմաստուն եւ հիասքանչ, սակայն, նրա կարծիքով, «ժամանակը եկել է»:«Մենք նշում ենք մեր հաջողությունները, որոնք ձեռք ենք բերել որպես անկախ ազգ, մենք պետք է ավարտենք անկախության ձեռքբերման գործընթացը»,-ասել է նա:
Բուքինհեմյան պալատի պաշտոնական ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է, որ այդ պետության ղեկավարի հարցն ամբողջությամբ այդ երկրի կառավարության եւ ժողովրդի իրավասության դաշտում է:




























