Նիգերական Յոլա քաղաքի եկեղեցում  երեկ` հունվարի 6-ին, ահաբեկիչների կողմից առնվազն 8 քրիստոնյա է սպանվել:

Ինչպես տեղեկացնում է AFP-ն,  գրոհայինները ներխուժել են տաճար  հոգեւոր արարողության ժամանակ եւ կրակ բացել:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը,  հունվարի 3-ին «Բոկո Հարամ» խմբավորման գորհայինները պահանջել էին, որպեսզի երեք օրվա ընթացքում քրիստոնյաները լքեն Նիգերիայի հյուսիսը, որը բնակացված է հիմնականում մահմեդականներով:

Տարեվերջին «Բոկո Հարամը» մի շարք ահաբեկչություններ էր իրականացրել Նիգերիայի քրիստոնեական եկեղեցիներում: