Սիրիայի իշխանությունները հունվարի 6-ին Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ զգուշացրել են կոշտ միջոցառումների մասին:

Ահաբեկչության արդյունքում զոհվել էր 26, վիրավորվել ավելի քան 60 մարդ:Սիրիայի ներքին գործերի նախարար Իբրահիմ ալ Շաարը խոստացել է, որ իշխանությունները «երկաթե բռունցքով» կպատասխանեն բոլոր նրանց, ովքեր փորձում են վտանգի տակ դնել երկրի եւ քաղաքացիների անվտանգությունը: Նախարարը նշել է, որ զոհվածներից 15 -ի ինքնությունն առայժմ չի հաջողվել պարզել, քանի որ նրանց մարմիններից միայն մասեր են մնացել:

Նշենք, որ Սիրիայի ընդդիմությունը պնդում է, որ ահաբեկչությունը կազմակերպվել է հատուկ ծառայությունների կողմից: