Ֆրանսիան ուրբաթ օրը իրավական հայց կներկայացնի Իրանի դեմ Արդարադատության միջազգային դատարան՝ հյուպատոսական պաշտպանության իրավունքը խախտելու համար, հինգշաբթի օրը հայտարարել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Քրիստոֆ Լեմուանը, հաղորդում է Reuters-ը։
Ֆրանսիայի երկու քաղաքացիներ՝ Սեսիլ Կոլլերը և նրա զուգընկեր Ժակ Պարիզը, Իրանում կալանավորված են արդեն երեք տարի։
Ֆրանսիան մեղադրում է Իրանին Թեհրանի Էվին բանտում նրանց «խոշտանգումների նմանվող պայմաններում» պահելու և համարժեք հյուպատոսական պաշտպանություն չապահովելու մեջ։
Իրանի պաշտոնյաները հերքում են մեղադրանքները։
Լրագրողների հետ զրույցում Քրիստոֆ Լեմուանը նշեց, որ Փարիզը բողոք կներկայացնի միջազգային դատարան, որի կենտրոնակայանը գտնվում է Հաագայում։
Զույգի ձերբակալությունից որոշ ժամանակ անց՝ 2022 թվականի մայիսին, Իրանի պետական հեռուստատեսությունը հեռարձակեց տեսանյութ, որում նրանք, կարծես, խոստովանում էին, որ գործել են ֆրանսիական հետախուզական ծառայությունների անունից, ինչը Փարիզը կտրականապես հերքում է, հաղորդում են լրատվամիջոցները։





























