Վերջին 83 տարվա ընթացքում  առաջին անգամ ՀԴԲ-ն վերանայել է այն հանցագործությունների ցանկը, որոնք կարող են որակավել որպես բռնաբարություն:

Ինչպես հաղորդում է «The New York Times»-ը,  նոր նորմերը  հաշվի կառնվեն հանցագործությունների մասին ՀԴԲ-ի եւ ԱՄՆ արդարադատության նախարարության համատեղ հաշվետվությունը պատրաստելու ժամանակ:Այդ ոլորտում դաշնային նախկին օրենսդրությունը, որը գործում էր 1920-ականների վերջից, բռնաբարությունը բնորոշում էր որպես «կանանց մարմնական ճանաչում` կատարված ուժով կամ նրա կամքին հակառակ»:

Այժմ բռնաբարություն է համարվում  սեռական բնույթի ցանկացած գործողություն, որը կատրավել է առանց զոհի համաձայնության:  Ըստ նոր նորմերի` բռնաբարության զոհեր կարող են համարվել ոչ միայն կանայք, այլեւ տղամարդիկ: