Թեհրանի բնակիչները մասնակցել են Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հիշատակին նվիրված զանգվածային հավաքին, հաղորդում է Mehr-ը։
Թեհրանի բնակիչները հինգշաբթի երեկոյան հավաքվել են Իմամ Հոսեյնի հրապարակում՝ հարգանքի տուրք մատուցելու նախագահ Ռաիսիին և արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանին։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են 2024 թվականի մայիսի 19-ին Արևելյան Ադրբեջան հյուսիսարևմտյան նահանգում ուղղաթիռի վթարի հետևանքով, երբ նրանք վերադառնում էին Ադրբեջանի հետ սահմանին գտնվող հիդրոէլեկտրակայանի բացումից, որին ներկա էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին Իրանի նախագահի ողբերգական մահից հետո 5-օրյա սուգ հայտարարեց։
Միլիոնավոր մարդիկ մասնակցել են զոհերի հրաժեշտի արարողություններին Թավրիզ, Ղոմ, Բիրջանդ, Մաշհադ և Թեհրան քաղաքներում։





























