Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցի տնօրեն Քաղցրիկ Մաթեւոսյանը հրաժարվում է մեկնաբանել իր դպրոցում տեղի ունեցած դեպքը։

Ըստ ԶԼՄ-ներ՝ բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։ Քննչական կոմիտեն այսօր հայտնել է, որ դպրոցում տեղի ունեցած դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում:

«Քննչական կոմիտեն հաղորդագրությունը տարածել է, իրավական գործընթաց է սկսվել»,– NEWS.am–ին ասաց դպրոցի տնօրենն ու անջատեց հեռախոսը՝ այլ հարցերի հրաժարվելով պատասխանել։

Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված տալու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում