Ամերիկացի գիտնականները ստեղծել են մի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ժամանակի մեջ թաքցնել կարճատեւ իրադարձությունները: Լույսի կառավարման մեթոդը հնարավորություն է տալիս վայրկյանի չնչին մասի տեւողության երեւույթն անտեսանլի դարձնել դիտորդների համար:
Ինչպես հաղորդում է «Արգումենտի ռու»-ն, նոր տեխնոլոգիան օգատագործում է տարբեր հաճախականության կարմիր եւ կապույտ ճառագայթների արագությունների միջեւ տարբերությունը:Արագությունների շատ չնչին տարբերությունը ժամանակի միջակայք է ստեղծում կարմիր եւ կապույտ ճառագայթների միջեւ: Առայժմ այդ միջակայքը շատ փոքր է` ընդամենը 50 պիկովայրկյան, սակայն դա էլ բավական է ինչ-որ իրադարձություն այնտեղ «տեղավորելու» համար:
Փորձարկման արդյունքում երկու լույսերի փնջերն անցնում են ոսպնյակի միջով, որն արագացնում է կարմիր եւ դանդաղեցնում` կապույտ լույսը, իսկ արդյունքում նրանք միրավորվում են մեկ կանաչ լույսի մեջ, եւ ժամանակավոր խզման փաստը հնարավոր չի լինում նկատել:Ներկայումս գիտնականներն աշխատում են ժամանակի ճեղքվածքը մինչեւ միլիվայրկյանի հասցնելու վրա, գրում է CNews-ը:




























