Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի մոտ 2000 զինվորականներ մասնակցել են Սբ Ծննդյան տոնակատարություններին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Ռուսաստանի հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից, Սբ Ծննդյան տոնի կապակցությամբ  բոլորին շնորհավորել է ռազմակայանի հրամանատար, գնդապետ Դմիտրի Սորոկինը, որից հետո հավատացյալ զինվորականները մասնակցել են պատարագի կայազորային տաճարում:

Այնուհետեւ զինվորականների երեխաների եւ քաղաքացիական անձնակազմի համար կազմակերպվել է ծննդյան տոնական միջոցառում,  որի ժամանակ մրցույթ է անցկացվել տոնին նվիրված լավագույն բանաստեղծության եւ երգի համար, երեխաներին նվերներ են մատուցվել: