Ամենաազդեցիկ տաջիկ պաշտոնյաներից մեկի` Տաջիկական երկաթուղու ղեկավար Ամոնուլո Խուկումովի որդու` Ռուստամ Խուկումովի նկատմամբ Ռուսաստանի դատարանը հանել է թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքը:

Ինչպես հաղորդում է BBCRussian-ը, Մոսկվայի շրջանային դատարանը որոշել է, որ նրա մեղքն ապացուցված չէ, որից հետո փոխել է ավելի վաղ կայացված մեղադրական դատավճիռը:Ռուստամ Խուկումովը ձերբակալվել էր 2008 թ-ին: Համաձայն քրեական գործի նյութերի` 24-ամյա երիտասարդին ձերբակալել էին այն պահին, երբ նա հանցակիցների հետ բացում էր թմրանյութերի փաթեթները:

2010թ-ին Ռուսաստանի եւ Տաջիկստանի քաղաքացի Խուկումովը դատարպարտվել էր 9 տարի 6 ամիս ազատազրկման: