ԿԺԴՀ նոր ղեկավարությունը, Կիմ Չեն Իրի կրտսեր որդու` Կիմ Չեն Ինի ղեկավարությամբ, պարենային օգնության խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին:Ինչպես փոխանցում է «Ռոսբալտը», Փհենյանի օգնության խնդրանքը Վաշինգտոնին է փոխանցվել ՄԱԿ-ի խողովակներով դեկտեմբերի վերջին:
Սա ԿԺԴՀ նոր առաջնորդի առաջին նմանատիպ խնդրանքն է: Վաշինգտոնը մերժել է Փհենյանի խնդրանքը, սակայն չի բացառել ապագայում օգնության տրամադրումը` ԿԺԴՀ կողմից միջազգային պարտավորությունների կատարման դեպքում, նշում է «Վեստին»:




























