Մայիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Նոր Գեղի գյուղում «Զիլ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Toyota» մակնիշի ավտոմեքենային, հաղորդում է Shamshyan.com–ը։

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները 1 հոգու տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են վարորդների և տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը։