ԱՄՆ Միչիգանի նահանգի հոգեւորական Սթիվ Բենթլին եկեղեցում տատու-սրահ է բացել: Ինչպես հաղորդում է «The Flint Journal»-ը, հոգեւորականը հույս ունի այդ կերպ ավելացնել այցելուների թիվը:
Նրա կարծիքով` դա թույլ կտա չբարդույթավորվել այն անձանց, ովքեր իրենց այնքան էլ լավ չեն զգում եկեղեցական ավանդական միջավայրում:Բենթլին հայտարարել է, որ բարոյականության տեսակետից դաջվածքները միանգամայն անվնաս են: «Դաջվածքը ժամանակակից մշակույթի լիարժեք տեսակ է: Ճիշտ չէ այն անմիջականորեն կապել թմրանյութերի օգտագործման եւ պոռնոգրաֆիայի հետ»,-նշել է ժամանակակից հոգեւորականը:
Ընդ որում` Բենթլին ինքը երկու դաջվածք ունի, որոնցից մեկը նա արել է հենց եկեղեցական սրահում:Նշենք, որ բացի տատու -սրահից, հոգեւորականը թույլ է տվել շենքն օգտագործել այլ ոչ ստանդարտ նպատակներով. օրինակ, այնտեղ անցկացվում են առանց կանոնների մարտեր, իսկ շենքի մի մասն էլ ծառայում է որպես ավտովերանորոգման սրահ:




























