Իսպանիայի Կատալոնիա քաղաքում՝ Լա Լիգայի «Էսպանյոլ»-«Բարսելոնա» ֆուտբոլային խաղից առաջ, մարզադաշտի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով առնվազն 13 մարդ է վիրավորվել։ Ավտովթարի մասին հայտնել են բժշկական օգնության տրամադրման X տարածաշրջանային ծառայությունից։

Նշվում է, որ ինը մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Ինչպես պարզաբանել է կատալոնական ոստիկանությունը, միջադեպը տեղի է ունեցել «Էսպանյոլ» մարզադաշտի մոտակայքում։ «Իրավիճակը վերահսկվում է և մարզական օբյեկտում գտնվող մարդկանց ոչ միբան չի սպառնում», -նշել են իրավապահ մարմինների աշխատակիցները։

Իրավապահները հավելել են, որ ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է։