Օքսֆորդի համալսարանը հեպատիտ С-ի  դեմ պատվաստանյութը փորձարկել է 41 կամավորների վրա, եւ եզրակացրել, որ այն ծառայում է նպատակին:

Ինչպես հաղորդում է BBC-ին, փորձարկման արդյունքները ցույց են տվել, որ պատվաստանյութը հզոր իմունային պատասխան է առաջացրել, որն առանվազն մեկ տարի ակտիվ է եղել: Այս արդյունքը թույլ է տալիս անցնել փորձարկման երկրորդ փուլին: Առաջիկայում գիտնականները պատրաստվում են պատվաստանյութը ներարկել հեպատիտ С-ով վարակվելու ռիսկային խմբում գտնվող անձանց: Նման պատվաստանյութ մինչ այժմ հնարավոր չէր ստեղծել այն պատճառով, որ վիրուսը մշտապես փոխում էր իր ձեւը: Երկար ժամանակ մարդը կարող էր ունենալ հեպատիտ С` նույնիսկ չկասկածելով այդ մասին, իսկ այդ շրջանում նրա լյարդը քայքայվում է

Համաձայն ԱՀԿ տվյալների` աշխարհում հեպատիտից տառապում է 170 մլն մարդ: