Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդեսը հիվանդանոցից դուրս է գրվել` քաղցկեղի բացակայության պատճառով, որն ավելի վաղ ախտորոշվել էր նրա մոտ:
Ինչպես փոխանցում է BBCRussian-ը, անցած չորեքշաբթի պետության ղեկավարը վիրահատության էր ենթարկվել վահանաձեւ գեղձի քաղցկեղի կասկածանքով, սակայն վիրահատությունից հետո անցկացված թեստերը ցույց են տվել, որ հեռացված հյուսվածքներում քաղցկեղային բջիջներ չկան:
Նշենք, որ նախագահի կողմնակիցները շուրջօրյա հերթապահել են հիվանդանոցի մոտ եւ ուրախալի լուրն ընդունել ցնծությամբ:




























