Իրանի զինված ուժերի ստորաբաժանումները զորավարժույուններ են սկսել Աֆղանստանի հետ սահմանին: Այդ մասին հունվարի 7-ին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար Մոհամադ Պակպուրը:

Ինչպես հաղորդում է «FARS» գործակալությունը, իրանցի զինվորականը զորվարժությունների նպատակը համարել է սահմանամերձ գոտում անվատանգության ապահովումը:

Նշենք, որ սա արդեն երկրորդ խոշոր զորավարժությունն է այս ձմռան ընթացքում: Առաջինն Իրանի ռազմածովային ուժերի մասնակցությամբ անցկացվել էր դեկտեմբերին Պարսից ծոցում: