Բեռլինում տեղի է ունեցել պաղեստինամետ բողոքի ցույց, որի ժամանակ ոստիկանի են ոտնակոխ արել։ Այս մասին գրում է Bild-ը։
«Ցուցարարները ոստիկանին քարշ տվեցին ամբոխի մեջ և ոտնակոխ արեցին», - ասվում է հրապարակման մեջ։
Հրատարակության տվյալներով՝ ոստիկանին ցուցաբերվել է շտապ օգնություն, թթվածին և ցավազրկողներ, ապա նա տեղափոխվել է հիվանդանոց։ Բացի այդ, վիրավորվել է ևս ինը ոստիկան, որոնցից մեկի մոտ ախտորոշվել է ձեռքերի կոտրվածք։
Հրատարակությունը շեշտում է, որ ցուցարարները ոստիկանության վրա նետել են խմիչքի տարաներ և այլ առարկաներ, այդ թվում՝ շշեր և քարեր, ինչպես նաև ցողել են կարմիր ներկով։
Ակցիային մասնակցել է գրեթե 1100 մարդ, իսկ իշխանությունները կարգուկանոնը պահպանելու համար տեղակայել են ավելի քան 600 ոստիկանի։ Ավելի քան 50 ցուցարար ձերբակալվել է։





























