Վենեսուելայի «Լոս Թեկես» բանտի կալանավորները պատանդ են վերցրել 680 մարդու եւ նրանց պահում են բանտի տարածքում:  

Հիմնականում դրանք հենց դատապարտյալների հարազատներն ու ընկերներն են, ովքեր նրանց տեսության են եկել:Ինչպես հաղորդում է  վենեսուելական «Globovision» հեռուստաընկերությունը,  «պատանդների» մի մասը բանտում կամավոր է մնացել, մյուսներին ուժով են պահում:Նման ոչ սովորական եղանակով բանտարկյալները որոշել են աջակցություն հայտնել «Յարե-1»  եւ «Յարե-2» բանտերի կալանավորներին, ովքեր նույն մեթոդին էին դիմել դեռ հունվարի  2-ին: Վենեսուելական բանտերում  պատանդների թիվն ընդհանուր առմամբ 1580 է եղել:

Նշենք, որ Վենեսուելայում ընդամենը 34 բանտ կա, որոնք նախատեսված են 14 հազ. հոգու համար, սակայն պահվում է ավելի քան 50 հազ. կալանավոր:  Հիվանդությունից եւ ներքին հաշվեհարդարներից 2011 թ-ին մահացել է 500 մարդ: