Կոստա Ռիկայի ոստիկանությունը տեղական լողափերից մեկում գաղտնարան է հայտնաբերել, որտեղ պահվել է մեկ տոննա կոկաին:

Ինչպես հաղորդում է  BBC-ին, ոստիկանությունը ստուգումներ է անցկացրել լողափին բանակիչներից ստացված ահազանգի հիման վրա, ովքեր հայտնել են, թե կասկածելի անձանց են տեսել լողափին:Ոստիկաններին հաջողվել է ոչ միայն հայտնաբերել գաղտնարանը, այլեւ մաքսանենգներից  առգրավել մոտ 300 կգ սպիտակ փոշի, որը թաքնված է եղել մետաղի ջարդոնով բեռնատարի մեջ:

Նշենք, որ Կոստա Ռիկան այն երկրներից մեկն է համարվում, որի միջոցով իրականացվում է  Հարավային Ամերիկայից Մեքսիկա եւ ԱՄՆ թմրանյութերի փոխադրումը: