Մեքսիկայում ձերբակալվել է ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Օմար Օրտիսը, որը կասկածվում է մարդկանց առեւանգելուն մասնակցություն ունենալու մեջ: Ըստ տեղական իշխանությունների`Օրտիսը առնվազն երկու հոգու առեւանգման է մասնակցել:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Օրտիսն օգնել է հանցագործներին ընտրել զոհերին` օգտագործելով իր կապերը:
Առեւանգվածների համար պահանջել են մոտ 70 հազ. դոլար, որի 10%-ն ստացել է դարպասապահը:
Մեքսիկայի հավաքականի համար նա միայն մեկ խաղ է անցկացրել: 2010թ. գարնանը Օրտիսը որակազրկվել է ` դոպինգի օգտագործման համար:




























