Տիրանայում հանդիպել են Հայաստանի ու Ֆրանսիայի ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը։

«Արդյունավետ հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ»,– հանդիպման վերաբերյալ գրել է Փաշինյանը։

_BC_4742.JPG (1.00 MB)

Ավելի ուշ Կառավարության լրատվականից հայտնել են, որ զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ ընդգծելով, որ բարձր մակարդակի շփումները և կառուցողական քաղաքական երկխոսությունը նպաստում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային և միջազգային զարգացումներին:

499270288_1102131725283587_3105256462161842106_n.jpg (192 KB)

Մասնավորապես, կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը և այդ ուղղությամբ շարունակական և հետևողական քայլերի իրականացումը: Նախագահ Մակրոնն ընդգծել է Ֆրանսիայի հաստատակամ աջակցությունը խաղաղ գործընթացին՝ նշելով, որ կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում կենսական նշանակություն ունեն ընդհանուր տարածաշրջանային համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացման, ինչպես նաև մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի առաջմղման վերաբերյալ: