Պակիստանի հարավում գտնվող Կարաչի քաղաքում ոստիկանության աշխատակիցներն սպանել են տեղական թալիբների առաջնորդ Յասին Շահին, ինչպես նաեւ ձերբակալել նրա օգնականին:

Հաղորդվում է, որ բարձրաստիճան թալիբն սպանվել է սեփական մեքենայում` չենթարկվելով կանգնելու մասին ոստիկանների պահանջին: Փոխհրաձգության արդյունքում երկու ոստիկան վիրավորվել է:

Իրավապահ մարմինների տվյալներով` Շահը պատասխանատու է Կարաչիում մի շարք աղմկոտ սպանությունների համար: