Ալբանիայում գտնվող՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի հետ։

«Քննարկեցինք երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր»,– հանդիպման վերաբերյալ գրել է Փաշինյանը։

Ավելի ուշ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բելգիայի վարչապետ Բարտ դը Վեվերի հետ։ ՀՀ վարչապետն այդ հանդիպումը կառուցողական է որակել։

_BC_4393.JPG (906 KB)

Ըստ Կառավարության լրատվականի՝ դը Վեվերի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստան-Բելգիա համագործակցության օրակարգային հարցեր՝ ընդգծելով քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետևողական զարգացման ու խորացման կարևորությունը։ Այս համատեքստում երկու երկրների վարչապետները կարևորել են բարձր մակարդակի ակտիվ շփումների և շարունակական երկխոսության պահպանումը: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ամրապնդման քայլերը։ Բելգիայի վարչապետ Բարտ դը Վեվերը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործընթացին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։