ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում կայացած աճուրդում 1 մլն դոլարով  վաճառվել է 1793թ. թողարկված պղնձե մետաղադրամը` 1 սենթ անվանական արժեքով:

Ինչպես հաղորդում է «Associated Press»-ը, գնորդը ցանկացել է չհայտնել անունը:  Նշվում է, որ մետաղադրամը շատ լավ է պահպանված եղել:

Ընդհանուր առմամբ դրամագիտական ցուցահանդեսին մասնակցել է մոտ 600 հավաքորդ: Միջոցառմանը ներկայացվել են եզակի մետաղադրամներ, թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ, նաեւ` սխալներով տպված թղթադրամներ: