Բրիտանական Օրպինգթոն քաղաքի դպրոցներից մեկում սովորող տասնամյա տղան երկու ուսուցչուհու է ծեծել: Նա ջարդել է մեկի ոտքը, վնասել մյուսի դեմքը:
Ինչպես հաղորդում է «The Mail on Sunday»,-ը, կանայք, որոնք արդեն 50-ն անց են, հոսպիտալացվել են:
Դպրոցականը ձերբակալվել է, սակայն հետո գրավի դիմաց ազատ է արձակվել. նա պետք է ոստիկանություն ներկայանա փետրվարի կեսերին:
Չի հաղորդվում, թե ինչն է եղել ուսուցչուհիների եւ տասնամյա երեխայի միջեւ տարաձայնության պատճառը:




























