Իրանը պատրաստվում է ուրանի հարստացման ստորերկրյա գործարան շահագործման հանձնել: Այդ մասին, ինչպես հաղորդում է  BFM-ը, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասի Դավանին:

Նրա խոսքով` գործարանում կարտադրվի մինչեւ 3,5%, 4% եւ 20% հարստացված ուրան: FORDU գործարանը կտեղակայվի  Թեհրանից  156 կմ հարավ գտնվող Կում քաղաքից ոչ հեռու: Սեպտեմբերին այդ բունքերում սկսվել է սարքավորումների տեղադրումը:

Reuters-ը նշում է, որ գործարանի շահագործումը կարող է ավելի սրել Իրանի եւ Արեւմուտքի միջեւ առանց այն էլ բարդ հարաբերությունները: