ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մելանի Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ։

«Բարեկամությունն ու անձնական նվիրվածությունը կարող են կարևոր շարժիչ ուժ հանդիսանալ երկկողմ գործընկերությունն առաջ մղելու գործում, և ակնհայտ է, որ դա վերջին տարիներին վերաբերել է Հայաստանին և Կանադային:

Անկեղծորեն շնորհակալ եմ տիկին Մելանի Ժոլի մեր երկրների միջև փոխգործակցությունը ավելի ամուր և իմաստալից դարձնելու համար:

Մաղթում եմ Ձեզ հետագա հաջողություններ Կանադայի արդյունաբերության նախարարի նոր պաշտոնում»,- գրել է Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում։