Վեցժամյա վիրահատության արդյունքում բրիտանական Evelina Children’s Hospital –ի բժիշկներին հաջողվել է փոքրիկ Ռոբին Օուենսթոունին վերադարձնել քայլելու հնարավորությունը. դրա համար նրանք ստիպված են եղել երկու էլեկտրոդ տեղադրել գլխուղեղում եւ մեկ մարտկոց` մարմնի մեջ:

Ինչպես հաղորդում է «The Daily Mail»-ը, երեխան տառապում էր դիստոնիայով. սա մի հիվանդություն է, որի ժամանակ կենտրոնական նյարդային համակարգը կորցնում է վերահսկողությունը մկանների նկատմամբ:

Փոքրիկ Ռոբիի մոտ խնդիրն ի հայտ է եկել 3 տարեկանում: Նա դադարել է քայլել, ինքնուրույն ուտել կամ հագնվել:

Երեխային լիարժեք կյանք պարգեւելու մի քան ապարդյուն փորձերից հետո բժիշկները որեշել են ռիսկային վիրահատություն` ուղեղի խորը ստիմուլյացիա (Deep Brain Stimulation) կատարել, որի ժամանակ հիվանդի գլխուղեղում տաղադվում են էլեկտրոդներ` ուղեղից մկաններին փոխանցվող ազդանշանները որսալու համար: Մյուս էլետրոդն էլ ազդանշանը որովայնում դրված մարտկոցի միջոցով հաղորդում է մկաններին:

Երեխան նորից քայլել է սովորում: