ԱՄՆ-ում Նոր Օռլեանի բանտից տասը կալանավորներ փախել են՝ կոտրելով զուգարանի ետևի պատը, հավանաբար ինչ-որ մեկի օգնությամբ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղի շերիֆին։

Ներկա դրությամբ նրանցից միայն երեքն են հայտնաբերվել։

«Մենք ապացույցներ ունենք, որ այս անձանց փախուստի ժամանակ օգնել են մեր դեպարտամենտի անդամները», - ուրբաթ կեսօրին մամուլի ասուլիսում հայտարարել է Օռլեանի շրջանի շերիֆ Սյուզան Հաթսոնը։

Նոր Օռլեանի Օռլեանի Արդարադատության կենտրոնի պատը խորտակելուց հետո, կալանավորները դուրս են եկել մատակարարման դռնով մոտավորապես ժամը 1-ին, բարձրացել պատի վրայով և վազել միջպետական ​​մայրուղով, պատմել է Հաթսոնը:

Ըստ շերիֆի գրասենյակի հրապարակած լուսանկարի՝ անցքի վերևում գտնվող պատին կարելի է տեսնել «To Easy LoL» («Սրանից էլ հեշտ բան…» - խմբ.)  գրությունը։

Շերիֆը նշել է, որ փախուստը հայտնաբերվել է միայն մի քանի ժամ անց՝ տեղական ժամանակով 8:30-ին, երբ ոստիկանները կորուստը նկատել են սովորական անվանականչի ժամանակ։

Առցանց գրառումները ցույց են տալիս, որ 19-42 տարեկան կալանավորները մեղադրվում են տարբեր մեղադրանքներով։ Նրանցից մի քանիսին մեղադրանք էր առաջադրվել սպանության համար։

Այլ մեղադրանքների թվում են՝ ծանրացուցիչ հանգամանքներում հարձակում՝ մահացու զենքով, մահացու զենքով ապօրինի ազատազրկում, մահացու զենքով զինված կողոպուտ և ընտանեկան ծեծկռտուք։