Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօր` հունվարի 8-ին սկսել է շրջագայությունը Լատինական Ամերիկայի երկրներում, որի ընթացքում նա կլինի Վենեսուելայում, Նիկարագուայում, Կուբայում եւ Էկվադորում:

«Մենք գերազանց հարաբերություններ ունենք Լատինական Ամերիկայի երկրների հետ, եւ այդ հարաբերությունները զարգանում են:  Այդ երկրների եւ Իրանի ժողովուրդների միջեւ շատ ընդհանրություններ կան: Առաջին հերթին դա հակագաղութային մտածողությունն է եւ  հարստահարող ռեժիմների նկատմամբ դիմադրությունը»,-Ահմադինեժադի խոսքերն է մեջբերել «Ռոսիսկայա գազետան»:

Միաժամանակ` ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը Ահմադինեժադի լատինամերիկայն շրջագայությունը համարել է «հուսահատության ժեստ»` պայմանավորված «նոր դաշնակիցներ գտնելու Թեհրանի փնտրտուքով»: