Ամերիկայի կինոքննադատների ազգային ընկերակցությունում ամփոփել են տարվա արդյունքները` դանիացի սկանդալային ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի «Մելամաղձություն» ֆիլմը համարելով տարվա լավագույն կինոնկարը:
Նշենք, որ հենց այդ ֆիլմն էր սկանդալի պատճառը. Կաննի վերջին կինոփառատոնում այն ներկայացնելու ժամանակ ֆոն Թրիերը հեռացվել էր Հիտլերի եւ նացիզմի մասին իր արտահայտությունների համար: Չնայած դրան` Եվրոպական կինոակադեմիան դեկտեմբերի 3-ին նույն այդ ֆիլմը համարել էր տարվա լավագույն եվրոպական ֆիլմը:
Ամերիկացի կինոքննադատները լավագույն դերասան են համարել Բրեդ Փիթին: Անցնող տարվա ընթացքում նա երկու ֆիլմ է ունցել` «Մարդ, որը փոխեց ամեն ինչ» եւ «Կենաց ծառ»:




























