Հանրապետության տարածքում մայիսի 17-ի ցերեկը և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայիսի 18-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 17-ի ցերեկը, 18-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևանում տեղումներ սպասվում են միայն մայիսի 21-ին. երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +19+23,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +18+22,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝+8+11, ցերեկը՝ +22+25,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +18+22,

Լոռիում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +21+25,

Տավուշում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +24+27,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +17+20,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +21+26,

Արարատում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +27+30,

Արմավիրում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +27+29,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +13+16,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +17+20,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +28+32,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +27+29։