Ձյան առատ տեղումների պատճառով Ավստրիայի լեռնադահուկային առողջարաններում մոտ 30 հազ. զբոսաշրջիկներ հայտնվել են ձյան գերության մեջ:

Իշխանությունները հանգստացողներին կոչ են անում զինվել համբերությամբ: Ձյան առատ տեղումները փակել են  ավստրիական Ալպերի ճանապարհները: Բոլոր հատուկ ծառայություններն անցել են արտակարգ ռեժիմի: Տուժածների մասին չի հաղորդվում:

Հանգստի մեկնել պատրաստավող զբոսաշրջիկներին խորհուրրդ է տրվում վատ եղանակին մնալ տանը: