Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կասկած է հայտնել Հունաստանի` արտաքին պարտքը մարելու, եւ, առհասարակ, երկում ֆինանսական վիճակը բարելավելու կարողության առնչությամբ:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, համաձայն ԱՄՀ ներքին փաստաթղթերի` Հունաստանի ֆինանսական աջակցության ծրագիրն անբավարար է համարվում,  եւ երկրի տնտեսությունը փրկելու համար նշվում է լրացուցիչր միջոցառումների իրականացումը` տնտեսման նոր միջոցների կիրառում,  ներդրողների կողմից պարտքերի մի մասի դուրս գրում կամ միջազգային հանրության կողմից ֆինանսական աջակցության ավելացում: