Շվեդիայում հանկարծամահ է եղել լրտեսության մեջ կասկածվող դիվանագետ, հաղորդում է Expressen-ը։

ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, մահացածը ներգրավված է Ուկրաինայում Շվեդիայի նախկին դեսպան Տոբիաս Թիբերգի ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնից հրաժարականի գործում։

Ինչպես նշում է Expressen-ը, նախկին դիվանագետի մարմինը հայտնաբերվել է Ստոկհոլմում մայիսի 16-ի գիշերը։

Մի քանի օր առաջ նա ազատ էր արձակվել գրավի դիմաց՝ կապված Թիբերգի հրաժարականի գործի հետ։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, մահացածը 50 տարեկանից բարձր էր և նախկինում աշխատել է Եվրոպայից դուրս՝ մի երկրում, որը «լարված հարաբերություններ» ուներ Արևմուտքի հետ։ Նրա անունը չի հրապարակվել։