Սուդանը պատրաստ է օգնել Լիբիային քաղաքացիական պատերազմի նախկին մասնակիցներին զինաթափելու հարցում: Այդ մասին, ըստ «Վզգլյադի», հայտարարել է  Սուդանի նախագահ Օմար Բաշիրը:

«Մենք  գրոհայինների ինտերգրման  լավ փորձ ունենք` նրանց զինված ուժերում եւ ոստիկանությունում ընդգրկելու առումով: Մեր զինվորականները պատրաստ են աջակցություն ցուցաբերել ցանկացած պահի»,-ասել է Բաշիրը Տրիպոլիում կայացած ասուլիսում: