Պարզվել է, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Tesla» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս է բերվել երկու քաղաքացի․ վերջիններս տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկայի միջոցով «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից:
Shamshyan.com–ի տեղեկություններով, վարորդը օտարերկրացի է, սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։





























