Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան  եւ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր արձակուրդն անցկացնում է Երեւանում` ընտանիքի, հարազատների եւ ընկերների հետ: Այդ մասին նա պատմել է «Շախտյորի» մամուլի ծառայությանը տված հարցազրույցում:

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի իր` երկրորդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու փաստը, Մխիթարյանն ասել է. «Եթե անկեղծ` սպասում էի, որ այդ հարցման արդյունքներով կհաղթի Հայաստանի ազգային հավաքականը, որը շատ լավ էր հանդես գալիս Եվրո-2012-ի ընտրական փուլում: Բացի այդ, նման կոչման արժամնի էր նաեւ Յուրա Մովսիսյանը, ում համար եւս անցնող տարին հաջող էր: Ստացվեց այնպես, որ մասնագետներն ընտրեցին ինձ: Սակայն կասեմ, որ իմ առաջին տեղը թիմային աշխատանք է եւ բոլորի վաստակը»:

Հունվարի 9-ին Մխիթարյանն  արդեն կլինի Դոնեցկում: