ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երեքշաբթի կայցելի Իսրայել՝ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի մերձավորարևելյան շրջագայությունից մի քանի օր անց, հաղորդում է իսրայելական 12-րդ ալիքը։
Այսօր Վենսը Վատիկանում կմասնակցի Հռոմի Պապ Լևոն XIV-ի պաշտոնակալության պատարագին։
Սպասվող այցի մասին հաղորդումը հայտնվել է այն համատեքստում, որ երեկ Քաթարում մեկնարկել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման և Իսրայելի միջև Գազայում հրադադարի հաստատման և պատանդների վերաբերյալ համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների նոր փուլը։
Ավելի վաղ իսրայելական զորքերը նոր լայնածավալ հարձակում են սկսել Գազայի հատվածում։





























