Բելգիայում իսկական սկանդալ է ծագել կառավարության անդամների աշխատավարձերի բարձրացման կապակցությամբ: Կառավարությունն այդպիսով խախտել է ծախսերը կրճատելու մաիսն խոստումը: Սկանդալը նաեւ ուշագրավ է նրանով, որ նույն կառավարությունը տնտեսման նպատակով նախօրին մի քանի ամսով սառեցրել է դաշնային բյուջեի ծախսային մասից ավելի քան մեկ միլիարդ եվրո:

Ըստ «Het Nieuwsblad op Zondag»-ի` նախարարական նոր դրույքաչափերը հաստատվել են  անցած տարվա դեկտեմբերի 16-ի նիստում: Այսպիսով` Բելգիայի փոխվարչապետի տարեկան աշխատավարձը  224 հազար եվրոյից դարձել է 248 հազ. եվրո, նախարարներինը` 220 հազ. եվրոյից 238 հազ. եվրո:

Վարչապետի աշխատավարձի չափի մասին չի հաղորդվում: