Մայիսի 18-ին, ժամը 11:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցից Ջրվեժ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ։

Պարզվել է, որ Թևոսյան փողոցում «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա ռեստորանի պարսպին և բռնկվել․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով. այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։