Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության երրորդ շրջանում հանդիպեցին «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: 3:2 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդը» եւ դուրս եկավ հաջորդ փուլ: 12-րդ րոպեից «Մանչեսթեր Սիթին» խաղում էր 10 ֆուտբոլիստներով: Հեռացվեց Կոմպանին: 40-րդ րոպեին 11 մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել Ուեյն Ռունին:
«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 2:3
Կոլարով, 48, Ագուերո, 65 - Ռունի, 10, 40, Ուելբեք, 30




























