Իսրայելական զորքերը շարունակում են գնդակոծել Գազան, ինչի հետևանքով լուսաբացից ի վեր զոհվել է առնվազն 125 պաղեստինցի, իսկ նրանցից 36-ը՝ այսպես կոչված ալ-Մավասիի «անվտանգ գոտում», հաղորդում է Al Jazeera-ն։

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 53 339-ի, իսկ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից սկսած 121 034 մարդ է վիրավորվել։

Նշվում է նաև, որ վերջին 24 ժամվա ընթացքում հիվանդանոցներ է տեղափոխվել 361 վիրավոր։

Telegram-ում հրապարակած հայտարարության մեջ նախարարությունը հայտնել է, որ զոհերի թվում հինգ պաղեստինցի կա, որոնց մարմինները դուրս են բերվել փլատակների տակից վերջին հարձակումներից հետո։