«Գազպրոմ մեդիայի» մեջ մտնող ТНТ հոլդինգը ձեռք է բերել ТНТ-ի հիմնական կոնտենտն արտադորղ Comedy Club Production (CCP) ընկերության բաժնետոմսերի 75%-1 մասնաբաժինը:

Ինչպես փոխանցումէ Lenta.ru-ն, ТНТ-ն իրավունք է ձեռք բերել CCP-ի կողմից արտադրված ողջ ծրագրերի արխիվի նկատմամբ, ինչպես նաեւ երկարաժամկետ պարտավորություններով երաշխավորել նոր ծրագրերի արտադրությունը:

CCP –ի հիմնադիր եւ գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը հայտարարել է, որ  իր ընկերությունն ու  ТНТ-ն «դեռ շատ ու երկար պետք է միասին աշխատեն», հաղորդում է «Ինտերֆաքսը»:Գործարքի արժեքի մասին չի հաղորդվում: