Ռուսաստանի Բրյանսկ քաղաքում այսօր` հունվարի 8-ին, կինն ու նրա մեկուկես տարեկան երեխան հայտնվել են գետնի տակ, ինչի արդյունքում փոքրիկին ջուրը քշել-տարել է դեպի կոյուղու կոլեկտոր:
Ինչպես փոխանցում է «Վեստին», պարզվել է, որ կոյուղին ողողել է մայթեզրի սալիկը, եւ ինչ -որ պահի այն պոկվել է: Մորը հաջողվել է հանել փոսից, բայց ստորգետնյա հոսքը տարել է փոքրիկին: Մայրը մի ձեռքով բռնվել է, մյուսով պահել երեխայի սայլակը, սակայն փոքրիկն այլեւս այնտեղ չի եղել:Երեխային փնտրում են, սակայն, ըստ փրկարարների, նրան ողջ գտնելու հույսեր չկան:Մայրը շոկային վիճակում գտնվում է հիվանդանոցում:Փաստի առթիվ հետաքննություն է իրականացվում, պատրաստվում են նյութեր` քրեական գործ հարուցելու համար:




























