Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեզ մրցակից չէ։ Այս մասին մայիսի 19-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասել է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Ես Ռոբերտ Քոչարյանին տեսնում եմ միայն բանտում»,- հավելել է Սիմոնյանը։
Հարցին, թե ինչու նա այդ դեպքում ճաղերի հետևում չէ, խորհրդարանի ղեկավարը պատասխանել է.
«Կլինի։ Ես վստահ եմ, որ նա կհայտնվի բանտում։ Ես հավատում եմ մեր արդարադատությանը»,- ասել է խորհրդարանականը։





























