Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման հույս ունի։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Կովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան։ Դա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունն է բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև միջպետական փաստաթղթի տեքստի համաձայնեցման մասին»,- ասել է նա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստում։ «Փաստաթղթի շուտափույթ ստորագրման հույս ենք հայտնում և ակնկալում ենք, որ դրա իրագործումը հուսալի ճանապարհ կհարթի դեպի խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում»։
ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստն անցկացվում է Բիշքեկում՝ 2025 թվականին կազմակերպությունում նախագահող Ղրղզստանի մայրաքաղաքում։ Խորհուրդը վարում է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, որը նաև գլխավորում է ՀԱՊԿ ԽՎ-ն։





























