Ճապոնական Titaner ընկերությունը մշակել է Dragon Pearl գնդիկավոր գրիչը։ Նախատեսված լինելով մեկ միլիոն սեղմանը դիմանալու համար և պատրաստված ամբողջությամբ 5-րդ կարգի տիտանից, գրիչը (ինչպես հավաստիացնում են արտադրողները) կծառայի առնվազն 100 տարի։ Գրիչը հագեցած է արտոնագրված Dual-Wing Trajectory ծայրակալի երկարացման/հետ քաշման համակարգով։

Գրիչի լայնությունը 13 մմ է, երկարությունը՝ 144 մմ, քաշը՝ 25 գրամ։ Техкульт-ը գրում է, որ միակ ոչ տիտանի մասը «վիշապի մարգարիտն» է՝ գրպանի սեղմակի ծայրին գտնվող ցիրկոնիումից պտտվող ուլունքահատիկը, որը գրպանի դարձածալը պաշտպանում է վնասվելուց, երբ գրիչը հաճախակի հանվում-դրվում է։ Ուլունքահատիկն առաջարկվում է երեք գույներով՝ կարմիր, սև և կապույտ, գրիչ հնարավոր է փոխել Schneider, Schmidt և Fisher ընկերությունների լիցքավորվող թանաքներով։

Dragon Pearl-ը ունի մոդուլային դիզայն, որը հնարավորություն է ընձեռում ընտրել որոշակի կոնֆիգուրացիայի կորպուս՝ ակոսավոր կամ վեցանկյուն, ինչպես նաև ՝ տիտանից կամ կարծրացված M390 պողպատի ծայրակալ, որը կարող է կիրառվել իբրև ապակու վթարային կոտրիչ։

Ընկերությունը ծրագրում է առանց գնդիկավոր գրող հանգույցի գրիչ ստեղծել, որը կփոխարինվի «հավերժական» գրաֆիտային մատիտով, կամ նշտարի շեղբով, կամ մի քանի տեսակի պտուտակահաններով։ Գրիչի մոտավոր գինը 208 ԱՄՆ դոլար է։