Հարավային Կորեայում դանակով հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել, իսկ կասկածյալը փախուստի է դիմել։ Դրա մասին երկուշաբթի հայտնել է Yonhap գործակալությունը։
Կասկածյալը 60-ամյա մի կնոջ Սեուլից 30 կմ հարավ-արևմուտք ընկած Սիհյոն քաղաքի մթերային խանութում դանակահարելուց հետո փախուստի է դիմել։ Կինը որովայնի և դեմքի լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է Xinhua-ն։
Ոստիկանությունը պարզել է կասկածյալի ավտոմեքենայի համարը, տան հասցեն և ինքնությունը, ինչից հետո նրա տանը հայտնաբերվել է մոտ 50 տարեկան տղամարդու անհայտ մարմինը։ Ամենայն հավանականությամբ, մարմինն այնտեղ ընկած է եղել մի քանի օր։




























